Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները ՌԴ օդատիեզերական ուժերի ակտիվ աջակցությամբ ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ակերբատ քաղաքը՝ Համա նահանգի արևելքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ահաբեկիչների ամրակետերն ու զրահատեխնիկան, հրետանու մարտական դիրքերը, կառավարման կետերն ու կապի հանգույցները։
Այդպիսով՝ ոչնչացվել է Սիրիայի կենտրոնական մասում ահաբեկիչների դիմակայության վերջին խոշոր օջախը։











































