Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, էվոլյուցիա է, այլ ոչ՝ հեղափոխություն

Այսօր Վաշինգթոնի Քարնեգի հիմնադրամում քննարկում է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:

Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը, ով վարում էր հանդիպումը, ասել է, որ բազմաթիվ քննարկումներ մինչ այս եղել են՝ հիմնականում նվիրված Կովկասյան տարածաշրջանում արտաքին քաղաքականության հարցերին եւ ԼՂ հակամարտության խնդրին, սակայն զուտ Հայաստանի ներքաղաքական իրադրության քննարկում առաջին անգամն է կազմակերպվում:

Քննարկմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկի՝ Foreign Policy Center-ի փորձագետ Ադամ Հագը, ում ղեկավարած փորձագիտական խումբը այս տարվա մարտին Հայաստանին վերաբերող զեկույց էր ներկայացրել, Վաշինգտոնի National Democratic Institute-ի Եվրասիայի գծով տնօրեն Լորա Ջութը, Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի անդամ, Հայաստանի գծով տնօրեն Դոն Շաքը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Լորա Ջութը կարծիք է հայտնել, որ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները շատ նշանակալի, շատ դրական եւ ողջունելի են. բանտարկյալների ազատ արձակումը, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը վերսկսելը, Ազատության հրապարակում հավաքները թույլատրելը եւ ներքին երկխոսության խոստումը շատ կարեւոր իրադարձություններ են:

Սակայն Ջութին հետաքրքրում են այս փոփոխությունների դրդապատճառները՝ արդյո՞ք սա միայն մարտավարական հնարք է, որ թույլ է տալիս կառավարությանը «բաց թողնել գոլորշին» եւ թուլացնել լարվածությունը, իսկ ընդդիմությանը՝ ավելի շատ նախարարական պաշտոններ եւ տեղեր ստանալ խորհրդարանում, թե՞ սա իրենից ներկայացնում է ավելի նշանակալի փոփոխություն դեպի ազատականացում եւ ժողովրդավարություն:

Իր խոսքի վերջում Ջութը եզրակացրել է. «Բանտարկյալների ազատ արձակումը եւ հավաքները թույլ տալը, թվում է, սխալ տեքստի շտկում է, սակայն երբ մենք հետ ենք նայում՝ տեսնում ենք, որ սա կարծես թե հիմնավորապես նոր տեքստ է, եւ Հայաստանը սկսել է նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց»:

Դոն Շաքն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի օրենսդրական, իրավական խնդիրներին եւ մեջբերել Ադամ Հագի վերջին՝«Հայաստանը լուսարձակի տակ» զեկույցից այն միտքը, որ կոռումպացված արդարադատությունը Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտներից է, ապա եզրակացրել. – «Դժվար է գերագնահատել մարտի 1-ի իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի արդարադատության եւ մարդկանց կողմից արդարադատության ընկալման վրա: Ավելի քան 93 գործեր, որ լայնորեն լուսաբանվել են, ընկալվել են որպես քաղաքական շոու, այլ ոչ թե արդար դատավարություն, եւ այդ շարունակվող տպավորությունը մեծապես ազդել է մարդկանց կողմից արդարադատության ընկալման վրա: Մենք հույս ունենք, որ վերջին զարգացումները կկոտրեն այդ արդեն ձեւավորված կարծրատիպը մարդկանց մոտ»:

Ջոն Էվանսն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, էվոլյուցիա է՝ զարգացում, այլ ոչ ռեվոլյուցիա՝ հեղափոխություն: «Ինչ ենք տեսնում. իմ կարծիքով՝ տեղի է ունենում այն, ինչ մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք տեսնել՝ սա էվոլյուցիա է, ոչ ռեվոլյուցիա», – հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում