ՌԴ ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Է. Գոդֆրիին՝ կապված Վաշինգտոնում ռուսական առևտրային ներկայացուցչությունում խուզարկություն անցկացնելու ԱՄՆ իշխանությունների պլանների հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱԳՆ հաղորդագրությանը։
Այսօրվանից ԱՄՆ-ը զրկել է Ռուսաստանին այդ հաստատության հասանելիությունից, չնայած շենքը հանդիսանում է ռուսական պետական սեփականություն և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։
Նոտայում ծրագրվող խուզարկություններն անվանվել են աննախադեպ, ագրեսիվ ակցիա, որն ամերիկյան հատուկծառայությունները կարող են օգտագործել սադրանքների համար։
ԱԳՆ-ում նաև նշել են, որ Մոսկվան իրեն պատասխան միջոցառումների իրավունք է վերապահում։







































