Էլբրուսը բարձրացած օտարերկրացիների համար օգնություն է պահանջվել Կաբարդինո-Բալկարիայի լեռներում սելավի պատճառով կտրված գոտիներից տարհանելու նպատակով։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
ԱԻՆ 2 ուղղաթիռները և «Ռոսգվարդիայի» ուղղաթիռը տարհանել են 215 զբոսաշրջիկի, որոնցից 119-ն օտարերկրացիներ են։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Օդերը։ Տարհանումը շարունակվում է։ Տարհանման համար կազմակերպվել է օդային կամուրջ։
https://www.instagram.com/p/BYffFlZnxIF/?taken-by=kokov_yuriy
Ընդհանուր առմամբ սելավի պատճառով արտաքին աշխարհից կտրվել էին 500 հանգստացողներ։ Հաղորդվում է 1 զոհի մասին։












































