Կանադան ԱՄՆ-ի հետ համատեղ մասնակցել է Բրազիլիայի էներգետիկայի նախարարության լրտեսմանը: Այդ մասին են վկայում ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայացրած նոր՝ ամերիկյան հատուկ ծառայություններին գաղտնազերծող փաստաթղթերը, որոնք կիրակի օրը հրապարակվել են Globo բրազիլական հեռուստաընկերության կողմից:
Ըստ հեռուստաալիքի՝ հրապարակված փաստաթղթերը պատկանում են Կանադայի անվտանգ հաղորդակցության գործակալությանը՝ CSEC-ին, և պարունակում են մանրամասներ նախարարության հաղորդակցման սխեմաների մասին, այդ թվում՝ հեռախոսազանգերի, էլեկտրոնային փոստի և համացանցային հաղորդակցության: Այդ նպատակով օգտագործվել է Olympia ծրագիրը:








































