Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Իրանում սոցիալական ցանցերի օգտատերերը ծաղրել են՝ հեռուստահարցազրույցում նրա կողմից թույլ տրված անզգույշ արտահայտությունների համար: Այս մասին գրում է Reuters-ը: Ելույթ ունենալով BBC-ի՝ պարսկերեն լեզվով հաղորդմանը՝ Նեթանյահուն քննադատաբար է արձագանքել Իրանի կառավարության խաղաղ նախաձեռնություններին՝ հիշեցնելով Իրանում քաղաքացիների սահմանափակ ազատությունը:
«Ես կարծում եմ՝ եթե իրանցիները ազատ ժողովուրդ լինեին, կհագնեին ջինսեր, կլսեին արևմտյան երաժշտություն և կանցկացնեին ազատ ընտրություններ»,- ասել էր Նեթանյահուն:
Իրանում, սակայն, ջինսերն արգելված չեն:
«Պարոն Նեթանյահու, ահա զանգվածային ոչնչացման զենք վաճառող Իրանի խանութներից մեկը»,- նշվում է ջինսե հագուստի խանութի լուսանկարով թվիթում:
«Նեթանյահո՛ւ, 3 օր առաջ ես ազատ կերպով մի զույգ տաբատ եմ գնել»,- ասել է մեկ այլ օգտատեր՝ որպես ապացույց ներկայացնելով իր լուսանկարը:








































