Վերջին ժամանակներս Լեդի Գագան բավականին հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, նաև քիչ է նկարահանվում ամսագրերի համար: Թե ինչ է տեղի ունենում երգչուհու կյանքում՝ հայտնի չէ, սական նրա երկրպագուներին մտահոգում է նրա փակ կենսակերպը՝ տանջված և անուրախ դեմքով: Լեդի Գագայի վերջին ֆոտոշարքն ավելի մեծ հուզումներ է առաջացրել երկրպագուների շրջանում:
V Magazine ամսագրի սեպտեմբերյան համարում Գագան նկարահանվել է սև-սպիտակ ֆոտոշարքով: Առանց դիմահարդարման և դեմքի տանջալից արտահայտությամբ՝ հենց այսպես է նա կեցվածք ընդունել ամսագրի շապիկին: Մի՞թե Լեդի Գագայի վրա այդքան մեծ ազդեցություն է թողել Թեյլորից բաժանումը. հենց այդ ժամանակից է երգչուհին դարձել տխուր և կարծես կորցրել հետաքրքրությունը ամեն ինչի հանդեպ:










































