Այսօր մեկնարկել է ArmSecurity-2017 անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով, որին մասնակցում է նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով ՝ աղետների ռիսկերին դիմագրավելու համար անընդհատ աշխատանք է տարվում:
«Առաջին լրատվական»-ը նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված ՊՆ կադրերի հոսքը դեպի ԱԻՆ, արդյո՞ք նախարարը ՊՆ կադրերի օգնության կարիքն ունի: Վերջինս պատասխանեց. «Պաշտպանության նախարարության աշխատակիցների բարձր որակավորմամբ է պայմանավորված ՊՆ կադրերի հոսքը ԱԻՆ»:
Անդրադառնալով հարցին, թե կողմնորոշվե՞լ է՝ Կարեն Կարապետյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի թիմից է, Դավիթ Տոնոյանը ասաց, որ նման թիմերի մասին տեղեկություն չունի. «Կա կառավարություն, որն աշխատում է մեկ թիմով»:
Դավիթ Տոնոյանը նաև ասաց, որ չի կարող ասել, թե 2018-ին կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ:








































