Sunday, 07 06 2026
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

Վստահեցնում եմ, որ Արցախը պաշտպանված է. գեներալ Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից  շնորհավորում եմ   ԼՂՀ  իշխանություններին  ու Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Անկախության  եւ ազատ ապրելու իրավունքը նվաճելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել  հայոց անկախ Արցախի գոյությունը որպես  հայկական ինքնուրույն եւ ժողովրդավարական  երկրորդ  պետություն:

Ցավոք, բնույթով հայրենական այդ պատերազմում աշխարհասփյուռ հայ ազգը հրաշալի զավակներ կորցրեց, որոնց թափած արյունը, սակայն, երիցս արժեւորված է հայկական Արցախ պետության գոյության փաստով։ Հավերժ փա՛ռք մեր քաջարի ընկերներին։ Նրանց հիշատակը հարգելու ենք Արցախն առավել հզորացնելով։ Ցավալի զոհեր ունեցանք նաեւ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն, միասնական հայությունը հզոր հակահարված տվեց թուրք-ազերիների լայնամասշտաբ հարձակմանը: Հերթական անգամ աշխարհին ցույց տվեցինք, որ ազատ, անկախ, ժողովրդավար Արցախն աշխարհի ինքնիշխան պետությունների շարքում քայլելու լիարժեք իրավունք ունի: Հասկացրինք թուրքերին եւ ողջ մարդկությանը, որ երբեք-երբեք զիջումների չենք գնալու Արցախի անկախության հարցում:

Արցախի ողջ ժողովուրդը երկրապահ է, իսկ երկրապահ կամավորականությունն  ի սկզբանե եւ մշտապես կանգնած է  հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջին շարքում: Արցախահայության պայքարը երկրապահության պայքար է:
Արցախի անկախության համար թափված արյամբ է՛լ ավելի քաղցրացավ Արցախի հողը ու դարձավ սրբատեղի եռասերունդ Երկրապահի եւ  համայն հայության համար:

Փա՛ռք մարտնչող արցախահայությանը:
Փա՛ռք Արցախի հերոս մայրերին, որ մարտնչող ու հերոս զավակներ են  ծնում:
Փա՛ռք Արցախի ազատագրման համար նահատակված բոլոր հայորդիներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ սիրելի Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հավատ ու միասնություն, ինչպես որ հավատում էինք ու միասնական էինք պատերազմի տարիներին եւ այդ միասնականության արդյունքում մենք ունեցանք ազատ ու անկախ Արցախ, ինչպես որ միասնական էինք ապրիլյան պատերազմում ու դարձյալ լռեցրինք շուն թուրքին: Ես հավատում եւ վստահում եմ Արցախի իշխանությանը: Արցախի անկախ Հանրապետության նախագահները բոլորն էլ ազգի նվիրյալներ են եղել, մեր մարտական ընկերներն են: Վստահեցնում եմ, որ Արցախ պետությունը վստահորեն պաշտպանված է. Արցախի ժողովուրդը համախմբված է իշխանության շուրջ, իշխանությունն էլ ամեն ինչ անում է հանուն Արցախի բնակչության, հանուն Արցախ պետության:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար       Մանվել Գրիգորյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում