Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ասկերանի շրջանում գործող նոր գինու գործարան և ծանոթացել դրա աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրությունների հիմնադրումն ու գործունեությունը գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության խթանման ու նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից:
Նախագահներին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










































