Երևանում օգոստոսին` 2012թ.-ի սեպտեմբերի համեմատ միրգը թանկացել է մոտ 28 տոկոսով:
Հատկապես զգալի է դեղձի թանկացումը` ավելի քան կրկնակի: Եթե անցած տարվա սեպտեմբերին դեղձի 1կգ-ն կարելի էր գնել միջինը մոտ 210 դրամով, ապա այս տարվա սեպտեմբերին դեղձի 1կգ-ի գինը 460 դրամ է:
Ավելի քան 70 տոկոսով էլ թանկացել է խաղողը: Եթե անցած տարի այս ժամանակ խաղողի 1 կգ-ն կարելի էր գնել միջինը 330 դրամով, ապա այժմ գինը հասել է մոտ 570 դրամի: Այսինքն, մեկ տարում 1կգ հաշվով թանկացումը Երևանում 240 դրամ է:
Գրեթե մեկ ու կես անգամ թանկացել են սալորն ու խնձորը: Երևանում 1կգ հաշվով խնձորի թանկացումը մոտ 150 դրամ է, իսկ սալորինը` 110 դրամ: Արդյունքում, 1կգ սալորն սեպտեմբերին կարելի էր գնել միջինը 330 դրամով, իսկ խնձորը` 490 դրամով: Այս ընթացքում թանկացել են բոլոր մրգերը, բացառությամբ սեխի, որի էժանացումը ` 4,5 տոկոս է կամ Երևանում մոտ 8 դրամ:








































