Լրագրող Քսենյա Սոբչակը մեկնաբանել է ԶԼՄ-երի հաղորդագրությունն այն մասին, որ ինքը դիտարկվում է 2018 թվականին ՌԴ նախագահի ընտրությունների հնարավոր կին թեկնածուների թվում։ Նա այդ մասին գրառում է կատարել իր Instagram-ում։
Նա քննադատել է ԶԼՄ-ներին այն բանի համար, որ նրանք իրենից մեկնաբանություն չեն վերցրել նյութը գրելու համար։
«Այժմ ըստ էության՝ ես անկախ մարդ եմ, և ոչ մի չարչարանքի և այլ դժոխքի հետ փոխհարաբերություններում չեմ նկատվել և չեմ լինի, ինչով շատ եմ հպարտանում։ Թե ով ինչ է քննարկում բարձր կաբինետներում՝ չգիտեմ, սակայն վաղուց ակնդետ հետևում եմ մեր քաղաքական լանդշաֆտին»,-գրել է Սոբչակը։
Ավելի վաղ «Վեդոմոստի»-ն հայտնել էր, որ Պուտինի մրցակիցը նախագահական ընտրություններում կարող է կին լինել։ Նախագահի վարչակազմի մոտ աղբյուրը հայտնել է, որ նման դերի համար կարող է դիտարկվել նաև Քսենյա Սոբչակը։









































