Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այս ամիս աշխատանքային այցով կլինեն Լոռու մարզում։ Կառավարության որոշմամբ՝ օպտիմալացման ծրագրով Վանաձորի թիվ 1 եւ 2 հիվանդանոցները կմիավորվեն, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Վանաձորում հիմքից կկառուցվի լրիվ ժամանակի պահանջներին համապատասխանող առողջապահական համալիր՝ շենքային գերազանց պայմաններով, համալրված ժամանակակից սարքավորումներով։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ առողջապահության նախարարի այցի ընթացքում նախատեսվում է հստակեցնել վայրը, որտեղ կլինի համալիրը։