Thursday, 11 06 2026
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ամերիկյան ռևիզիան

Հայաստանը չունի Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը չստորագրելու պատճառ, «Բազե» ճամբարում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նրա այդ հայտարարությունը վերստին ուշադրություն բևեռեց Հայաստանի ու Եվրամիության միջև այդ փաստաթղթի ճակատագրի վրա, և կրկին ակտիվացան հարցադրումները, թե արդյո՞ք փաստաթուղթը կստորագրվի, թե՞ կլինի նախորդի պատմության կրկնություն: Եվ այստեղ, առաջին հերթին, ի հայտ է գալիս ռուսական վտանգի հանգամանքը: Կա տարածված տեսակետ, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել Հայաստանի ստորագրությանը: Պետք է նկատել, որ այդ տեսակետն ընդհանուր առմամբ, մեղմ ասած, անհիմն չէ: Ի վերջո հենց Ռուսաստանի ճնշումն էր Ասոցացման համաձայնագրի տապալման պատճառը, երբ Սերժ Սարգսյանը նախընտրեց շրջվել Եվրամիության հետ ստորագրությունից, քան զրկվել Հայաստանում իշխանությունից: Բայց ամենևին համարժեք չեն իրավիճակները, հետևաբար դրանց «նույնականացումը»: Լիովին այլ բան էր Ասոցացման համաձայնագիրը, և բոլորովին այլ է այն շրջանակային համաձայնագիրը, որ նախաստորագրել է Հայաստանը ԵՄ-ի հետ:

Ի դեպ, Ասոցացման համաձայնագրի հարցում Հայաստանը հրաժարվել էր ոչ թե ստորագրումից, այլ նախաստորագրումից: Ներկայիս համաձայնագիրը նախաստորագրված է: Թե ինչ է նախաստորագրված, հանրությունը չգիտե, բովանդակությունը փակ է: Բայց մի բան պարզ է, որ դրանից բացակայում է ամենահիմնարար գործոնը՝ Եվրամիության հետ Ազատ առևտուրը կամ գործնականում առևտրային սահմանափակումների վերացումը, այսպես ասած՝ 500 միլիոնանոց շուկայի կանաչ լույսը: Դրան զուգահեռ, առկա է 170 միլիոնանոց և էապես ավելի պակաս գնողունակությամբ շուկայի՝ ԵՏՄ կարմիր լույսը, որ վառվում է Հայաստանի առաջ: Այդ պայմաններում Ռուսաստանը գործնականում չունի Հայաստանին խոչընդոտելու էական պատճառ: Եվ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանը չունի չստորագրելու պատճառ, ապա նա անկասկած նկատի ունի այն, որ Ռուսաստանը չունի Հայաստանի ստորագրությունը խոչընդոտելու պատճառ: Կառաջանա՞ այդ պատճառը մինչև նոյեմբեր, երբ նախատեսվում է ստորագրումը, թե՞ ոչ: Դա իհարկե դժվար է ասել:

Ի վերջո պետք չէ բացառել, որ Ռուսաստանը կարող է առաջնորդվել պարզ քմահաճույքով և ուղղակի Եվրամիությանը կամ ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ Հայաստանը հանդիսանում է ռուսական լիակատար ազդեցության գոտի, կարող է պարզապես այդ ցուցադրության համար պահանջել Հայաստանից չստորագրել նոր համաձայնագիրը: Իսկ այն, որ ռուսական քաղաքականության մեջ կամայականության, քմահաճույքի, այդ ցուցադրականության տարրը բավականին մեծ է, հաստատված է մի շարք նախադեպերով և հռետորաբանությամբ: Այդ մտահոգությունն անշուշտ կա և նաև հենց դա էր արտահայտված ԱՄՆ դեսպան Միլսի՝ օրերս արած և աղմուկ հանած հայտարարության մեջ, որ ԱՄՆ-ն ուզում է հասկանալ, թե որքանով է Հայաստանը որոշումները կայացնում ինքնիշխան կերպով, և ուզում է Հայաստանին տալ ինքնիշխանության որոշումները շարունակելու գործիքներ: ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը դիտարկվեց բազմաթիվ տեսանկյուններից, բայց ոչ առաջիկայում սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի: Մինչդեռ դեսպանի հայտարարության բառերի ընտրությունը հուշում է, որ Ռիչարդ Միլսը արտահայտում է հենց այդ կապակցությամբ մտահոգությունը: Այսինքն՝ Հայաստանը նախաստորագրել է համաձայնագիրը, իսկ կարո՞ղ է նույնքան հաստատակամ և ինքնիշխան լինել շարունակության, այսինքն՝ նախատեսված ժամկետում ստորագրության հարցում: Եվ «Բազե»-ում Սերժ Սարգսյանի հայտարարությունը պատասխանն էր հենց դեսպան Միլսին: Իսկ խնդիրն այն է, որ չնայած Հայաստանը ստորագրելու է համաձայնագիր ԵՄ-ի հետ, այդուհանդերձ ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի այսպես ասած «պատրոնաժության» կամ պատասխանատվության, այդ գործընթացը կարող է ունենալ տապալման զգալի ռիսկ:

Վերջին հաշվով, այդ իմաստով Ասոցացման համաձայնագրի տապալման խորքային պատճառներից մեկն էլ այն էր, որ Նահանգները բավականին թերագնահատեց ռիսկերը և Ռուսաստանի ազդեցության աստիճանը, նաև գերագնահատեց այդ ամենին Եվրամիության հակազդելու կարողությունը, իսկ գուցե նաև պատրաստակամությունը՝ հաշվի առնելով եվրաչինովնիկության շրջանում դեստրուկտիվ աշխատանքի դաշտի առկայությունը: Ի վերջո, եթե մենք տեսնում ենք, թե այդ դաշտում ինչպիսի գործունեություն է ծավալում Ադրբեջանն իր խավիարային դիվանագիտությամբ, կարող ենք պատկերացնել, թե այնտեղ գործունեության ինչ հորիզոններ կարող էր նվաճած լինել Ռուսաստանը, որն այդ տեսանկյունից ունի Ադրբեջանի համեմատ չափազանց մեծ ռեսուրսներ և հնարավորություններ: Ըստ այդմ, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ճակատագիրը զգալիորեն կախված է նաև այն բանից, թե գործընթացը որքան արդյունավետ ռևիզիայի կենթարկի Միացյալ Նահանգները: Ռիչարդ Միլսի հայտարարությունն այդ ռևիզիայի փորձերից մեկն էր: Քանի՞ այդպիսի փորձ կպահանջվի մինչև նոյեմբեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում