Friday, 12 06 2026
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին

Երիտասարդ գրողները կառաջադրեն իրենց թեկնածուին

Գրականագետ, ՀԳՄ անդամ Արքմենիկ Նիկողոսյանի հետ  «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գրողների միության նախագահի առաջիկա ընտրության շուրջ:

Արքմենիկ, երեկ ՀԳՄ նախագահության նիստում որոշվել է համագումարի օրը նշանակել հոկտեմբերի 20-ին: Երիտասարդ գրողներն ինչ-որ համաձայնության եկա՞ն, ո՞ւմ կսատարեն այս ընտրություններին: Այս պահին կարծես շրջանառվում է Հովիկ Հովեյանի և Էդուարդ Միլիտոնյանի թեկնածությունը:

Երիտասարդ գրողների մի խումբ որոշել է մասնակցել ԳՄ նախագահի ընտրությանն իրենց թեկնածուով: Այս պահին քննարկվում է թեկնածուի ընտրության հարցը: Մինչև հոկտեմբերի 18-ը թեկնածուները պետք է արդեն հայտնի լինեն: Մեր դիրքորոշումն էլ այդ օրը վերջնականապես պարզ կլինի, որովհետև երբեմն այդ զարգացումներն այնքան անառողջ են լինում, որ նաև պայքարի մեջ մտնելու նպատակահարմարության հարց է ծագում:

Այսինքն՝ այս ընթացքում նման անառողջ մթնոլո՞րտ է Գրողների միությունում:

Բոլորովին: Ինքս հենց երեկ մասնակցել եմ վարչության նիստին, շատ նորմալ է ընթացել: Պարզապես սփյուռքահայ գրողների մասնակցության կարգի հարցն է, որ տարաձայնության տեղիք էր տվել, իսկ բուն պրոցեսի իմաստով կարծես թե ամեն ինչ կարգին է: Համենայնդեպս, երեկ ես ինքս նիստին մասնակցել եմ ու անառողջ բան չեմ նկատել: Բայց անառողջ զարգացումներ՝ չեմ բացառում:

Իսկ այն, որ նախօրոք թեկնածուներ կան, որ այստեղ-այնտեղ քարոզարշավ են փորձում անցկացնել, գրողներին իրենց շուրջը հավաքել:

Այդ ամենը գուցե իրականություն է, բայց հաստատապես փաստեր չկան, որ այսինչ թեկնածուն PR արշավ է արել: Բուն իմաստով կարծես թե այդպիսի դեպքեր չկան, բնականաբար մարդիկ են՝ հանդիպում են, զրուցում են, գուցե նաև ռեստորանում կամ ԳՄ միջանցքում, ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերում, քննարկում են: Բայցև` ամեն դեպքում կարելի է ասել, որ այն, ինչ շրջանառվում է որպես բամբասանք, այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից:

Ի՞նչ եք կարծում` ավագ սերնդի ամբիցիաները թույլ կտա՞ն երիտասարդ կադրին հավակնել ԳՄ նախագահի աթոռին:

Ես կարծում եմ՝ այս խնդիրը միայն մեր երկրին բնորոշ իրողություն չէ, այլ ամենուր է այդպես: Երիտասարդները դժվարությամբ են գալիս ասպարեզ, որովհետև ամեն սերունդ գալիս է, իր կարծրատիպերն է դնում, իսկ հատկապես Գրողների միության պարագայում այդ կարծրատիպերն ավելի են, քան զուտ կարծրատիպը, որովհետև սերնդային կապվածության խնդիր կա, այսպես կոչված՝ վաստակի խնդիր կա, և այլն: Երիտասարդների խնդիրը ոչ թե ամեն գնով ընտրվելն է, այլ այս առիթը օգտագործելով՝ կառուցողական առաջարկներ ներկայացնելը: Եթե գրողները կհասկանան դրա առաջադիմությունը, օգտակարությունը, ապա ավելի լավ, կշարունակենք այդ գործն անել: Եթե ոչ, ապա այն նախագահը, որը կընտրվի, գոնե ինչ-որ բաներ կվերցնի այդ ծրագրից և կկարողանա իրագործել ի շահ մեր գրականության:

Արքմենիկ, այսօր Գրողների միության հետ կապված ո՞ր խնդիրներն են ամենից շատ հուզում երիտասարդ գրողին:

Ամենամեծ խնդիրը, որ երիտասարդ գրողները տեսնում են միության մեջ, կառավարման համակարգն է, մենեջմենթի իսպառ բացակայությունը և չափանիշների ոչ հստակությունը, որը թույլ չի տալիս լավ ու արդյունավետ կառավարել միությունը: Պետք է փոխվի կառավարման ձևը, կարելի է նույնիսկ ներքին կառավարումը հանձնել պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր տեղյակ են միջազգային կապերից, լեզուներ գիտեն, կարողանում են պայմանագրեր կնքել, բանակցություններ վարել, այն, ինչ ժամանակակից բառով կոչվում է մենեջմենթ: Մենք կարծում ենք, որ դրա արդյունքում այդ չափանիշներն էլ տեղը կընկնեն, հստակ չափորոշիչներ կորդեգրվեն, թե ասենք, ինչպես ներկայացնել գրականությունն արտասահմանում, ո՞ր գրողին ուղարկել, ինչո՞ւ ուղարկել, ի՞նչ չափանիշներով տպագրել գրքերը, ի՞նչ գրքեր թարգմանել: Կարծում եմ, որ այդ ամենի արդյունքում չափանիշները քիչ-քիչ տեղը կգան, և նրանք, ովքեր ավելորդ են, դուրս կմղվեն միությունից, իսկ ովքեր աշխատող են, տաղանդավոր են, մեր գրականությանը նպաստ են բերում, նրանք կմնան: Ու դա կլինի ինքնըստինքյան: Ես մի առիթով էլ եմ ասել, և մեր սերնդի արած գործն էլ դա ցույց է տալիս, որ մենք մեր ծրագրերով ու աշխատաոճով ավելի ենք անհրաժեշտ Գրողների միությանը: Ավելին ասեմ՝ Գրողների միությունը մեր կարիքն ավելի շատ ունի, քան մենք Գրողների միության: Տեսեք, այսօր բոլոր լավագույն գրական կայքերը իրականացնում են երիտասարդ գրողները, նրանք ակտիվ ստեղծագործում են և հրաշալի գրքեր են տպագրում, քննարկումներ են անում, և այլն, և այլն: Ու դրա հետ մեկտեղ, օնլայն տարածություններում ավագ սերնդի գրողներին քարոզելու, տարածելու խնդիրը կրկին նրանք են լուծում՝ ֆեյսբուքում և այլուր: Եվ դա անում են առանց նյութական կամ այլ ակնկալիքի: Մեր թիվ մեկ շահը մեր գրականությունն է, գրականության զարգացումը և Հայաստանում նորմալ գրական կյանքի ձևավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում