Sunday, 14 06 2026
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը

«Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ դավաճանել է ինչպես Հայաստանին, այնպես էլ ԼՂ-ին»

«Չափազանց տխուր է, որ խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր ուժերը, բացի «Ժառանգություն» կուսակցությունից, փաստացիորեն միահամուռ կերպով պաշտպանում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ՝ Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ղարաբաղի «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանը:

Նրա կարծիքով՝ ժողովրդավարական հասարակություն ձևավորելու համար անհրաժեշտ է գոնե խորհրդարանում ունենալ հզոր ընդդիմադիր քաղաքական ուժեր, ինչը թույլ կտար գոնե քաղաքակիրթ դիսկուրս անցկացնել ներկայացուցչական մարմնում. «Դա վերջում հանգեցնում է քաղաքակիրթ և ճիշտ որոշումների, որը հոգում է հասարակության մեծամասնությնան կարիքները»,- նկատեց Օհանջանյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ քանի որ Հայաստանի օրենսդիր մարմնում բացակայում են ընդդիմության այդօրինակ ներկայությունը և Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի քննարկման մշակույթը, չափազանց կարևոր հարցերը քննարկվում են արդեն ոչ թե խորհրդարանում, այլ շրջակայքում, օրինակ՝ փողոցում, քաղաքացիական հասարակության շրջանակներում կամ էլ անկախ լրատվական միջոցներով:

«Եվ քանի որ Հայաստանի իշխանությունները սովոր չեն լսել փողոցի ու քաղաքացիական հասարակության կարծիքը, այսպիսի հարցերում առաջանում է Հայաստանի ազգային հետաքրքրությունների լուրջ վտանգ՝ հատկապես, երբ դա վերաբերում է ազգային անվտանգության հարցերին, որը բացի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն ապահովելուց՝ իր մեջ ներառում է կենսունակության բոլոր ոլորտները»,- ասաց նա:

Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի ընդդիմությունը դարձել է մարգինալ, իսկ այս իրավիճակից դուրս գալու համար, նրա հավաստմամբ՝ ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի տեղի ունեցածը և ավելի հետևողականորեն պաշտպանի հանրության շահերը. «Հայաստանի ընդդիմությունը վառ, խարիզմատիկ անհատների կարիք ունի, ովքեր պատրաստ կլինեն իրենց հետևից տանել ոչ միայն ժողովրդին, այլև կարող են պարտադրել իշխանություններին փոփոխել այսօրվա կառավարման համակարգը և ընտրություն կատարելիս ավելի շատ ներգրավել ընդդիմությանը: Միայն այդ դեպքում ցանկացած որոշում կդառնա լեգիտիմ և կընդունվի հասարակության կողմից և կբխի նրա շահերից»:

Պարոն Օհանջանյանն անդրադարձավ նաև այն տեսակետներին, թե Մաքսային միությանն անդամագրվելը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և ինչ-որ կերպ կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Նա ընդգծեց, որ դրանք միայն այն մարդկանց հույսերն են, որոնք երբևիցե չեն համարձակվի ռուսական իշխանություններին դեմ դուրս գալ. «Ընդհանրապես վերջին շրջանում ավելի են խորանում Ռուսաստանի կայսերական սովորությունները ինչպես գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ համաշխարհային տիրույթում:

Միանշանակ է, որ Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի անվտանգության համար մեծ վտանգ է ներկայանցում… Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ դավաճանել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին, և սարերի հետևում չէ այն օրը, երբ հայ հասարակությունը կզգա մեծ գործընկերոջ, այսպես ասած, «եղբայրական ձեռքը»»:

Կարեն Օհանջանյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն առհասարակ և մանավանդ ստեղծված իրադրության մեջ պետք է դիվերսիֆիկացնեն իրենց հետաքրքրությունները՝ ավելի շատ ուշադրություն դարձնեն Եվրոպայի հետ համագործակցությանը, ինչպես նաև Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի, իհարկե՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ՝ նույնպես. «Դա կարող է նվազագույնի հասցնել այն վտանգները, որոնք ի հայտ են եկել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի որոշումից հետո»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում