Սգո արարողությունները՝ նվիրված 2004 թվականին թիվ 1 դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, կանցկացվեն Բեսլանում 3 օր՝ հայտնում է հանրապետության կառավարությունը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Շաբաթ օրը բոլոր կրթական հաստատություններում դաս կանցկացվի «Ո՛չ ահաբեկչությանը» թեմայով։ Կիրակի խաչերթ կանցկացվի զոհերի նկարներով։
Ողբերգությանը զոհ է դարձել 334 մարդ, այդ թվում 318 պատանդ, որից 186-ը՝ երեխա։ Զոհվել էին նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության կենտրոնի 10, ԱԻՆ-ի 2 և ոստիկանության 15 աշխատակիցներ։ Վիրավորների թիվը կազմել է 810։







































