Հարավային Կորեայի նախագահի վարչակազմում հրաժարվել են երկրի տարածքում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման հնարավորությունից՝ Հյուսիսային Կորեային զսպելու համար։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
«Մենք երբեք չենք մտածել, որ պետք է վերաբաշխենք ԱՄՆ-ի միջուկային ակտիվները»,-լրագրողներին հայտնել է վարչակազմի անանուն ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Սեուլը հարգում է չտարածման գլոբալ ռեժիմը և շարունակում համաձայնեցնել իր ողջ քաղաքականությունն այդ շրջանակներում։









































