Ավելի քան 63 հազար մարդ ստորագրել է միջնորդագրի տակ, որը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիացի միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչել։ Միջնորդագրի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Միջնորդագրի հեղինակները հաստատում են, որ Սորոսը միտումնավոր կերպով մշտապես փորձել է ապակայունացնել իրավիճակը՝ տրամադրելով քաղաքացիներին իշխանությունների դեմ։ Նրանց խոսքով՝ միլիարդատերը ստեղծել և ֆինանսավորել է մի քանի տասնյակ (հավանաբար նաև հարյուրավոր) առանձին կազմակերպություններ, որոնց միակ նպատակը եղել է սահմանադրական կառավարության փլուզմանը նպաստելը։
Միջնորդագիրը ստորագրողները նաև մեղադրում են Սորոսին Դեմոկրատական կուսակցության և ԱՄՆ դաշնային կառավարության մեծ մասի վրա անառողջ և անհիմն ազդեցության զարգացման մեջ։ Պահանջվում է Սորոսի գույքի ու ակտիվների առգրավում։
Միջնորդագրի դիտարկման համար անհրաժեշտ է մինչ սեպտեմբերի 19-ը 100 հազար ստորագրություն հավաքել։










































