Գերմանացի զինծառայողներն աֆղանական զինված ուժերին են փոխանցել երկրի հյուսիսում գտնվող ռազմական բազան, տեղեկացնում է Associated Press-ը:
Տեղեկացվում է, որ Կունդուզ քաղաքում գտնվող գերմանական բազան հանդիսավոր կերպով փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ուժերին:
Հատուկ արարողությանը մասնակցելու համար Գերմանիայից Աֆղանստան է ժամանել ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն:
Ռազմական բազան փոխանցելու կապակցությամբ Գերմանիա կվերադառնան գրեթե 1000 զինծառայողներ:
2013 թ. մայիսին այս երկրում առաջին անգամ գերմանացի զինծառայող է զոհվել:









































