Գերմանիան Սիրիայի հակամարտությունում հանդես չի գա միջնորդի կարգավիճակում: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Համապատասխան հայտարարությամբ ելույթ է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն:
Նրա խոսքերով` «այդ նպատակի համար գոյություն ունեն ՄԱԿ-ը և ԱՊԼ-ն, ինչպես նաև Սիրիայի հարցով նրանց հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին, որին Գերմանիան ամբողջությամբ աջակցում է»:
Վեստերվելեն հայտարարել է, որ խնդրի կարգավորման գլխավոր ճանապարհն անցնում է «Ժնև-2» համաժողովով, իսկ ելքը քաղաքական լուծումն է:











































