Այսօր՝ ժամը 10:40-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհի» դիմաց, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:










































