Իրանը մերժել է «Վեցյակի» առաջարկությունը` կապված իր միջուկային ծրագրի հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Համապատասխան հայտարարությամբ ելույթ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:
««5+1» ձևաչափի երկրների կողմից արված վերջին առաջարկությունն անցավ պատմության գիրկը, և այժմ նրանք պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն նոր մոտեցմամբ»,- ասել է նա:










































