Լիբիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել՝ հատուկ գործողության հետ կապված, հաղորդում է Al Arabiya-ն:
Երկրի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ն իրենց չի տեղեկացրել այն մասին, որ Տրիպոլիում ինչ-որ գործողություններ պետք է իրականացվեն:
Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ հատուկ ծառայությունները Լիբիայի մայրաքաղաքում հատուկ գործողություն են իրականացրել` ձերբակալելով «Ալ-Քաիդա»-ի անդամ, 1998-ի ահաբեկչությունների մասնակցին:
Լիբիայի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ի գործողություններն առևանգում է որակել: Իսկ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ այն վերջինը չի լինի:








































