Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվում է զուտ հնդկական մի գործի դատավարություն:
Ամբաստանյալը և նրա գործողություններից 23 տուժողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող բժշկական համալսարանի հանրակացարանի ապրողներ են, ազգությամբ, ելնելով անուն-ազգանուններից, մեծամասամբ հնդիկներ:
Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Մահեշ Կումարը, նախնական համաձայնության գալով Մունիբ Ուռ Ռահմաանի հետ, իր ազգակից ուսանողներից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումարներ:
Մահեշ Կումարին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նա ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է:









































