Thursday, 02 07 2026
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին

Զեղումներից անցնենք հստակ պատասխանների

Հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին արված հարցադրումից և հանրապետականների՝ վերջինիս քացի տալու, մոռթելու, թուրքի տակ պառկած տեսնելու անհագ ցանկությունների մասին լսելուց հետո Հայաստանում կրկին ի հայտ է եկել մի դիլեմա, հանրային-քաղաքական ինչ-որ աղմուկ, թե մեզ պետք է հանդուրժողություն, որ անհանդուրժողությունը կործանարար է, սակայն այդ դիլեմա-բանավեճի կողմերը հայտնի չեն, քանի որ բոլորն են խոսում ավելի հանդուրժող լինելու անհրաժեշտության մասին: Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ո՞վ է անհանդուրժողը:

Հանդուրժողությունն, իհարկե, լավ բան է: Քրիստոնյաների համար դա նույնիսկ կարևոր և անհրաժեշտ հատկություն է: Իսկ հայերը պաշտոնական տվյալներով քրիստոնյա են: Բայց արդյո՞ք այդ լավ բանը շատանում է, երբ շատանում են դրա մասին խոսողները: Իհարկե` ոչ: Չի շատանում, որովհետև հանդուրժողությունը ուղիղ համեմատական է երկրում օրինականության մակարդակին: Հանդուրժողություն կա այն երկրներում, որտեղ գործում է օրենքը:

Հակառակ պարագայում, անհանդուրժողությունը կարող է քնած լինել` ստեղծելով հանդուրժողության առկայության տպավորություն, բայց միանգամից արթնանում է, երբ, ասենք, կենտրոնական հրապարակում ցած են գլորում Սադամ Հուսեյնի արձանը: Դրանից հետո սկսում է տոտալ թալանը, ավերածությունները, անհանդուրժողությունը: Դա գալիս է նրանից, որ երկրում բացակայել է օրենքը, բացակայել է օրինականության մշակույթը:

Հայաստանում էլ անհանդուրժողությունն ընդամենը օրենքի բացակայությունից է: Հետևաբար, պետք է ոչ թե խոսել հանդուրժող կամ անհանդուրժող լինելու, այլ օրինականության և ապօրինության մասին: Ոչ միշտ է, որ հանդուրժողությունն ու օրինապաշտությունը, կամ անհանդուրժողությունն ու անօրինականությունը հոմանիշներ են: Քաղաքացին շատ հաճախ անհանդուրժող է դառնում այն պատճառով, որ օրենքը հանդուրժում է ինչ-որ մարդկանց կամ խմբերի առավելությունը մյուսների հանդեպ, այն պարագայում, երբ այդ առավելությունը հիմնված է լինում ընդամենը ֆիզիկական ուժի և նյութական հարստության վրա:

Եթե ընդդիմությունն ու քաղաքացիները չեն հանդուրժում այդօրինակ իշխանությանը, արդյո՞ք նրանց արձագանքը համարժեք չէ: Այսինքն` ամեն ինչ կրկին գալիս է օրինականությունից կամ ավելի շուտ դրա բացակայությունից: Իսկ օրենքի առկայության համար երկրի թիվ մեկ և միակ պատասխանատուն իշխանությունն է: Հետևաբար, պետք է դրվի ոչ թե հանդուրժել-չհանդուրժելու, այլ օրինականության հարցը, որը շատ ավելի կոնկրետ և հստակ հարց է ու պահանջում է հստակ պատասխաններ, ոչ թե փիլիսոփայական զեղումներ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում