Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները սկսել են ոչնչացնել Սիրիայում քիմիական զենքի պահեստը: Այս մասին հաղորդում է AL Arabiya-ն:
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները նրանց են փոխանցել զինապահեստին վերաբերող հավելյալ նյութեր:
Փորձագետները Սիրիա են ժամանել հոկտեմբերի 1-ին և Դասամկոսում լոգիստիկ բազա հաստատել:
ՄԱԿ-ն էլ, իր հերթին, սիրիական կողմի տրամադրած փաստաթղթերը հուսալի և վստահության արժանի է համարել:










































