Հայաստանի կառավարությունն օգոստոսի 31-ի հերթական նիստում երկու նոր օրինագիծ է հավանության արժանացրել՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջին օրինագիծը հստակեցնում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հարցը ռազմական և խաղաղ ժամանակներում, ինչպես նաև զինվորականների և քաղաքացիական անձանց, պետական և մասնավոր կազմակերպությունների գործողությունների կարգը:
Երկրորդ օրինագծում նշվում է զինվորական ծառայության կազմակերպման և անցկացման կարգը:










































