Իզմիրից ոչ հեռու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել է 8 մարդ։
Հաղորդվում է, որ պայթել է Այդըն-Իզմիր մայրուղու վրա աղբարկղի մեջ թաքցված պայթուցիկ սարքը։ Այն գործարկվել է այն պահին, երբ այդտեղով անցել է բանտարկալների տեղափոխող ավտոբուսը՝ փոխանցում է CNN Turk-ը։

Նշվում է, որ տուժածների վերքերը ծանր են։ Ոմանց կյանքը վտանգված է։








































