Աստանայում սիրիական դեէսկալացիոն գոտիների հարցով հերթական բանակցություններից հետո Թուրքիա մտադիր է «Եփրատի վահան» գործողության նոր փուլ սկսել այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումների դեմ։ Անկարան կսկսի մաքրել տարածքը Իդլիբ նահանգի հյուսիսային մասից՝ հայտնում է Sabah պարբերականը։
«Եփրատի վահանի» երկրորդ փուլի նպատակ են անվանում «ԱՄՆ-ի պլանների խափանումը, որն ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով փորձում է Իդլիբը հանձնել PKK-ին և «Դեմոկրատական միություն» կուսակցությանը»։
Sabah-ը նշում է, որ Թուրքիան կգործի Իրանի և Ռուսաստանի հետ համատեղ, այդ թվում հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում։









































