Ամերիկացի մասնագետների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 50 տարեկան և ավելի բարձր տարիքի կանայք, ովքեր օրական 1 ժամ զբոսնում են դրսում, 14 տոկոսով նվազեցնում են կրծքի քաղցկեղի հավանականությունը: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Գիտնականների խոսքով՝ կանայք, ովքեր շաբաթական քայլելով մաքուր օդ են շնչում 7 ժամ և ավելի, 14 տոկոսով նվազեցնում են կրծքի քաղցկեղի հավանականությունը: Իսկ նրանք, ովքեր նախընտրել են ֆիզիկական մարզումների ակտիվ տեսակները, 25 տոկոսով քիչ են բախվել հիվանդությանը: Քաշը, ժամանակի քանակությունը, նստած դիրքը, հորմոնալ թերապիայի կիրառումը չեն ազդում հիվանդության զարգացման վրա:
«Այս հետազոտության տվյալները շատ կարևոր են, քանի որ այսօր շատ հակասող տեղեկություններ կան, թե որքան պետք է մարզվել ամուր առողջություն ունենալու համար»,- ասել է գիտնական Ալպա Պատելը:










































