Հարավճապոնական Օկինավա պրեֆեկտուրայում ավելի քան 14 հզ ընտանիք մնացել են առանց էլեկտրականության, և վրա հասած հզոր թայֆունի հետևանքով հինգ մարդ վիրավոր է:
Տարերքից տուժած թաղամասերում վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ հաղորդում է ITAR-Tass-ը:
Թայֆունից ամենաշատը տուժել են Սակիսիմա և Միյակո կղզիները: Որոշ թաղամասերում քամու արագությունը գերազանցել է 50 մ/վ-ն: Օկինավայի ափերի մոտ ալիքի բարձրությունը կազմում է 9-10 մ: Անցած շաբաթ հետաձգվել էր 350 չվերթ, ավելի քան 30 հզ մարդ չի կարողացել օդանավակայանից թռչել:
Օկինավայի ափերին մոտենում է ևս մեկ հզոր թայֆուն՝ Դանաս անունով: Ըստ օդերևութաբանների՝ արդեն երեկոյան այն կմոտենա հարավճապոնական տարածքներին:










































