Friday, 03 05 2024
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին

Ես միշտ ուղիներ եմ փնտրում՝ հայ ժողովրդի կողքին կանգնելու. Դանիել Դեքերը հանդես կգա «Իմ Արցախ» նախագծով

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտորԴանիել Դեքերի համերգը Արցախի ժողովրդի կողքին լինելու ևս մեկ նշան է: «Իմ Արցախ» նախագիծը նվիրված է Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25-ամյակներին:  Օգոստոսի 30-ին կայացած ասուլիսում այս մասին ասել է Դանիել Դեքերը:

«Շատ երիտասարդ էի, երբ ԱՄՆ-ում հեռուստացույցով լսեցի Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի մասին: Դա առաջին բանն էր, որ երբևէ լսել էի Հայաստանի մասին: Եվ այդ ժամանակ չէի պատկերացնում, թե Հայաստանը որքան հարազատ կդառնա ինձ: Առաջին անգամ Հայաստան եմ եկել 2001-ին: Այս այցս արդեն 17-րդն է: Ամեն անգամ հիանում և զարմանում եմ Հայաստանի հետ իմ կապով: Ես միշտ ուղիներ եմ փնտրում՝ հայ ժողովրդի կողքին կանգնելու: Հիշում եմ Արցախի վերջին կռիվը, այդ ժամանակ ևս այցելել էի Հայաստան»,-ասաց Դանիել Դեքերը:

Նրա խոսքով՝ Արցախում սեպտեմբերի 3-ին կայանալիք համերգին կլինի երկու երգի՝ «Արաքս»-ի և «Իմ Արցախ»-ի պրեմիերան: «Արաքս» երգի խոսքերի հեղինակը ես եմ, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Գևորգյանը: «Իմ Արցախ»-ը զրույց է Արցախի և նրա ժողովրդի միջև:

«Յուրաքանչյուրս մեր դերն ունենք՝ աշխարհը դարձնելու ավելի լավը: Յուրաքանչյուրը կարող է իր անկյունում ոտքի կանգնել և գործել: Իմ անկյունը Հայաստանն է, հայ ժողովուրդը: Ես ոչինչ չեմ կարող փոխել, սակայն կարող եմ գնալ Արցախ, լինել ժողովրդի կողքին: Ուզում եմ, որ ժողովուրդը ապահով ու վստահ զգա իրեն»,-ասաց  երգիչն ու հավելեց, որ իր ամենամեծ հպարտությունը եղել է, երբ  2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին դարձել է Հայաստանի քաղաքացի:

Նրա խոսքով՝ այն ժամանակից, երբ «Ադանա» երգն էր գրում, համոզված էր, որ ինքն անպայաման կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»: «Ես գիտեմ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, այն մասին, թե ում են պատկանում Արաքսը և Արցախը: Ես կանգնած եմ միայն ճշմարտության կողքին: Եթե կա «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ ներառվելու»,-ասաց Դեքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում