Ամերիկացի դերասանուհի Հալի Բերին շաբաթ օրը որդի է լույս աշխարհ բերել: Այս մասին գրում է Associated Press-ը:
47-ամյա Բերին և նրա ամուսինը`Օլիվյե Մարտինեսը, տղային դեռևս անուն չեն տվել: Դերասանուհին ծննդաբերել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Նորածինը օսկարակիր դերասանուհու երկրորդ երեխան է: Նա նաև դուստր ունի կանադացի մոդել Գաբրիել Օբրիից:









































