CNN հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ավերված մայրաքաղաքից՝ սիրիական Ռաքքա քաղաքից։
Հեռուստաալիքի լրագրողին հաջողվել է քաղաքում հայտնվել Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ (քրդական և արաբական զինված կազմավորումների միություն)։ Ռաքքայի մի մասն արդեն ազատագրվել է ջիհադիստներից, սակայն նկարահանումներն այնտեղ դեռևս վտանգավոր են։ Սիրիայի դեմոկրատական ուժերի գնահատականներով՝ քաղաքից նախկինի պես չեն կարողանում դուրս գալ մոտ 20 հազար բնակիչներ։ Ազատագրողներին դիմակայող գրոհայինների թիվը կարող է հասնել 1500-ի։
Քաղաքի գրոհն ընթանում է հունիսից։ Քաղաքի գրավումը հանդիսանում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գլխավոր նպատակներից մեկը։










































