Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Հերթական հում գործը (տեսանյութ)

2011 թվականի փետրվարի 18-ին Դիլիջան քաղաքի բնակիչ Վահե Սանթրոսյանին ոտիկանության բաժանմունք են հրավիրել՝ մեկնաբանելով, որ վիճաբանություն է տեղի ունեցել և անհրաժեշտ են պարզաբանումներ: Բաժանմունքում անջատել են Սանթրոսյանի հեռախոսը և չեն թույլատրել, որպեսզի նա կապվի փաստաբանի և ընտանիքի անդամների հետ: Հաջորդ օրը՝ առավոտյան, նրա մորը՝ Հրանուշ Կոխլիկյանին, զանգահարել են ոստիկանության աշխատակիցներն ու ասել, որ իր տղայի համար հագուստներ բերի բաժանմունք: Պարզաբանումներ չեն տվել՝ ասելով, որ «կգաս, կիմանաս»: Պարզվել է, որ Վահե Սանթրոսյանը մեղադրվում է գողության մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանքը:

Վ.Սանթրոսյանի մեղքն ապացուցող միակ փաստը նույն գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Գուրգեն Ավետիսյանի՝ Սանթրոսյանին հանցակից ճանաչող ցուցմունքն է: Գուրգեն Ավետիսյանը, սակայն, հետագայում ցանկացել է իր ցուցմունքները փոխել, պնդելով, որ Վահեին չի ճանաչել և ոստիկանության կողմից կիրառված բռնության արդյունքում է նրան մատնացույց արել՝ որպես հանցակից: Դատարանում Ավետիսյանը պնդում էր, որ հանցագործությունը կատարել է միայնակ:

Վ. Սանթրոսյանը նախկինում երկու անգամ դատված է եղել: Առաջին անգամ հեծանիվ է գողացել, քշել և այնուհետև վերադարձրել, ինչի համար անչափահաս տարիքում դատվել է երկու տարի ժամկետով, իսկ երկրորդ անգամ, երկու բլոկ ծխախոտ և 13,000 հայկական դրամ գողանալու համար դատապարտվել է չորս տարի ազատազրկման: Սակայն, լավ վարքագիծ դրսևորելու արդյունքում վաղաժամկետ ազատվել է:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո Վահե Սանթրոսյանը պարբերաբար ենթարկվել է ոստիկանության ճնշումներին, գտնվել է ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում՝ որպես Դիլիջան քաղաքում տեղի ունեցող գողություններում կասկածյալ: Երբ 2010 թվականին Սանթրոսյանը հերթական գողության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նրան ծեծի են ենթարկել՝ փորձելով ստիպել, որպեսզի խոստովանի իր մեղքը: Չդիմանալով ճնշումներին և վստահ լինելով իր ճշմարտացիության վրա՝ Վահեն քննիչի սենյակում ածելիով կտրել է իր վիզը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Հետագայում ոստիկանությունը բացահայտել է իրական մեղավորին: Հրանուշ Կոխլիկյանը, վախենալով ոստիկանության սպառնալիքներից, տղային ինքնասպանության փորձ կատարել դրդելու մեղադրանք չի ներկայացրել, սակայն պահանջել է, որպեսզի ոստիկանությունն իրեն 1000 ԱՄՆ դոլար վճարի՝ տղայի բուժման ծախսերը հոգալու համար: Ըստ տիկին Կոխլիկյանի՝ նրա տղան այսօր պատասխան է տալիս ոստիկանության վճարած այդ գումարի համար:

Սույն գործով հերթական դատական նիստը կկայանա 2011 թվականի հունիսի 8-ին, ժամը 16:00-ին (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան, դատախազ՝ Անուշ Չիլինգարյան, պաշտպան՝ Կարինե Գասպարյան):

Տեսանյութ (դատավարությունը, Հրանուշ Կոխլիկյանի մեկնաբանությունները)՝

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում