Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

ԵԱՏՄ-ում Հայաստանը բոլորից շատ է շահել. ՀՀ-ում Ղազախստանի դեսպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

– Պարոն դեսպան, հարցս վերաբերում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, թե Թուրքիային առաջարկել են մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ Թուրքիան միանա ԵԱՏՄ ազատ առևտրի գոտուն, և ի՞նչ դիրքորոշում ունի Ղազախստանը այս հարցի վերաբերյալ:

– Նախ, ես վստահում եմ միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը, որը հայտնել է, որ առայժմ պաշտոնական նամակ չի եկել Թուրքիայից ԵԱՏՄ մաքսային գոտուն միանալու ցանկության մասին: Երկրորդը, եթե այդպիսի նամակ ուղարկվի, այն իհարկե կդիտարկվի Եվրասիական հանձնաժողովի կանոնակարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան: Երրորդը, տեսականորեն ցանկացած պետություն, այդ թվում՝ Թուրքիան կարող է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ: Դա շատ նորմալ պրակտիկա է, որովհետև այդ պրակտիկան արդեն աշխատում է, օրինակ, Վիետնամի հետ: Վիետնամը, աշխարհագրորեն շատ հեռու լինելով ԵԱՏՄ երկրներից, չունենալով ընդհանուր ցամաքային սահման, միացել է ԵԱՏՄ մաքսային տարածքի հնարավորություններին, ուստի ես որևէ ֆանտաստիկ կամ անիրական բան այստեղ չեմ տեսնում: Սա շատ նորմալ իրավիճակ է, առավել ևս՝ Թուրքիան շատ լավ, հեռանկարային շուկա է ԵՏՄ բոլոր երկրների համար՝ ներառյալ Հայաստանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող քաղաքական տարաձայնություններին, ապա հարկավոր է լուծել այդ հարցերը թեկուզ այն պատճառով, որպեսզի հնարավոր լինի մեծացնել մեր հնարավորությունները ԵԱՏՄ-ում և օգտագործել դրանք ամբողջ ծավալով:

– Հայաստանի և Թուրքիայի բարդ հարաբերությունները, սահմանի փակ լինելը չե՞ն խոչընդոտի նման հեռանկարին: Ինչպե՞ս կարելի է լուծել այս հարցը, եթե Թուրքիան իսկապես որոշի միանալ ԵԱՏՄ-ին:

– Զուտ տեսականորեն հնարավոր է, որ Թուրքիան միանա ԵԱՏՄ-ի մաքսային հնարավորություններին, որովհետև եթե շատ անկեղծ լինենք, ապա Հայաստանն էլ ցամաքային սահման չունի մյուս անդամ պետությունների հետ: Այլ հարց է, որ Հայաստանն ունի ձայնի իրավունք այնպես, ինչպես ԵՏՄ-ի ցանկացած այլ պետություն, ուստի դա զգալի չափով կախված կլինի նաև Հայաստանից, թե կկարողանա արդյոք Թուրքիան ցանկության դեպքում միանալ միասնական մաքսային գոտուն և ապրանքների ազատ տեղաշարժին ԵՏՄ-ի տարածքում:

Կրկին վերադառնալով այն հարցին, որ Թուրքիան և Հայաստանը դեռևս չեն լուծել սահմանը բացելու հարցը՝ կարելի է ասել, որ երևի թե երկու երկները պետք է փորձեն աստիճանաբար քայլեր անել միմյանց ընդառաջ՝ սահմանները բացելու նպատակով, որովհետև դա միայն օգուտ կբերի բոլոր մասնակիցներին՝ ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ԵԱՏՄ-ի մյուս անդամներին:

– Իսկ ի՞նչ կարող եք ասել ընդհանրապես Եվրասիական միության և այս կազմակերպության տնտեսական ցուցանիշների մասին: Հայաստանը տնտեսական ի՞նչ օգուտներ կարող է ստանալ՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին:

Ես բազմիցս խոսել եմ այս թեմայի մասին և նշել եմ թվեր: Կկրկնեմ ևս մեկ անգամ՝ փոխադարձ ապրանքաշրջանառության ոլորտում Հայաստանը բոլորից շատ է շահել՝ համեմատած ԵԱՏՄ-ի մյուս գործընկերների հետ: Ըստ ԵԱՏՄ-ի չափանիշների՝ Հայաստանը բոլորից շատ է շահել նաև տնտեսական աճի իմաստով: Ի դեպ, Ղազախստանը, ընդհակառակը, տնտեսական աճի ամենացածր ցուցանիշն է գրանցել՝ մոտավորապես 0.2 տոկոս, բայց Ղազախստանը որոշ աճ է գրանցել ԵԱՏՄ-ի երկրների հետ ապրանքաշրջանառության ոլորտում: Ինչ վերաբերում է Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությանը, ապա 2016 թ. ամփոփիչ արդյունքներով այն աճել է 46 տոկոսով: 2017 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ղազախա-հայկական ապրանքաշրջանառությունը աճել է 42 տոկոսով: Կարծում եմ, որ այս դինամիկան ավելի մեծ կլինի ընթացիկ տարվա ավարտին:

– ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում բազմիցս ականատես ենք եղել այն փաստին, որ Հայաստանի և Ղազախստանի միջև կան քաղաքական որոշ տարաձայնություններ, որոնք երբեմն արտահայտվել են նույնիսկ հրապարակային դաշտում: Դրանք կապված են հատկապես Ադրբեջանի և Ղազախստան-Ադրբեջան հարաբերությունների հետ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խոչընդոտներ կան այսօր Ղազախստանի և Հայաստանի հարաբերություններում:

Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ քաղաքական տարաձայնությունների մասին եք դուք խոսում, որովհետև քաղաքական մակարդակում լիարժեք վստահություն և ամենակարևորը՝ անկեղծ և կառուցողական փոխհարաբերություններ են ձևավորվել երկու երկրների ղեկավարների միջև: Փակ հարցեր այս թեմայի մեջ չկան: Ինչո՞ւ. որովհետև Ղազախստանը հստակ նշել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Մենք կողմ ենք բացառապես խաղաղ կարգավորմանը և ամեն կերպ աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կատարվող ջանքերին:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեությանը, ապա այս կազմակերպությունը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հարցին ո՛չ հակամարտության ծագման և ո՛չ էլ կարգավորման առումով, ուստի Լեռնային Ղարաբաղի հարցն ընդհանրապես դուրս է բերված ՀԱՊԿ-ի շրջանակներից: Ի դեպ, դրա մասին է խոսում նաև ՀԱՊԿ-ի կանոնադրությունը: Խնդրում եմ՝ ուշադիր կարդացեք ՀԱՊԿ-ի կանոնադրությունը:

Կան որոշ գնահատականներ, որոնք, բնականաբար, կարող են լինել հանրության շրջանում, իսկ երբեմն էլ դրանք խիստ սպեկուլյատիվ բնույթ են ունենում, և անշուշտ մենք չենք կարող դրանք անտեսել, որովհետև դա հասարակության, առաջին հերթին հայ հասարակության որոշակի հատվածի հարցադրումն է ղարաբաղյան հիմնախնդրին մեր գնահատականների վերաբերյալ: Խնդիրն այնքան խոր պատմական արմատներ ունի, որ հաշվի առնելով նաև ժամանակակից աշխարհի տեղեկատվական հնարավորությունները՝ շատ անշնորհակալ գործ է ասելը, թե ով է սխալ և ով է ճիշտ: Ես նույնպես չէի ուզենա շահարկումներ անել այս թեմայի վերաբերյալ և մյուսներին էլ խորհուրդ չէի տա դա անել, որովհետև այս իրավիճակի իրական և արդար հանգուցալուծման համար հարկավոր է սթափ ուղեղ, առողջ դատողություն և ամենակարևորը՝ փոխզիջումների գնալու կարողություն և պատրաստակամություն, և անհրաժեշտ է խիստ կշռադատված խոսել հակամարտության գոտում ստեղծված իրադրության մասին, որովհետև ագրեսիվ հռետորաբանությունը թե՛ մեկի և թե՛ մյուսի կողմից միայն նվազեցնում է փոխըմբռնման հնարավորությունը:

– Իսկ ինչպե՞ս կարելի է ակտիվացնել Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները:

– Գոյություն ունեցող պայմաններից բացի, դեսպանությունն անում է ամեն ինչ նոր պայմաններ ստեղծելու համար: Գոյություն ունեցող պայմանները ԵԱՏՄ-ի ողջ իրավապայմանագրային բազան է, Ղազախստանի և Հայաստանի երկկողմ իրավապայմանագրային բազան: Մենք ուզում ենք նոր պայմաններ ստեղծել, նոր նշաձողեր սահմանել ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի առևտրային ներուժի համար: Մենք ուզում ենք նոր հնարավորություններ ստեղծել այստեղ՝ Հայաստանում նոր ներդրումային քաղաքականություն իրականացնելու համար: Վերջին շրջանում Ղազախստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարները շատ են խոսում այս թեմայի շուրջ: Նման հանդիպումները նույնիսկ որոշակի արդյունքներ են տվել: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել և խոսել ներդրումային ոլորտում կոնկրետ արդյունքների մասին, բայց այդ արդյունքները պետք է լինեն, որովհետև այն արտացոլում է ինչպես հայկական, այնպես էլ ղազախական բիզնեսի հիմնական հետաքրքրությունը: Ավելին, հավանաբար դուք լավ գիտեք, որ ղազախական շուկան շատ էական նշանակություն ունի Հայաստանի համար: Ես անգամ չեմ խոսում Ղազախստանի հայ համայնքի մասին, որն ուղղակի ապրում է, նրանք մեր քաղաքացիներն են: Ես խոսում եմ հայկական բիզնեսի այն ներկայացուցիչների մասին, որոնք հաջողությամբ իրագործում են բիզնես նախագծեր, և որքան ես գիտեմ՝ Ղազախստանը Հայաստանի մասնավոր տրանսֆերտների ցուցակում երրորդ տեղն է զբաղեցնում: 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել Ղազախստանից Հայաստան: Սա շատ լավ հնարավորություն է տալիս թե՛ հայկական բիզնեսին և թե՛ պարզապես քաղաքացիներին հաջող բիզնես անելու և իրենց սոցիալ-տնտեսական բարեկեցությունը ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում