Լոնդոնում Ռուսաստանի դեսպանության առջև անցկացվել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ծովահենության մեջ մեղադրված Greenpeace-ի ակտիվիստների ՝ տեղեկացնում է Ria Novosti-ն:
Կազմակերպիչների խոսքերով՝ խաղաղ ակցիային մասնակցել են ձերբակալվածների հարազատներն ու հանրահայտ մարդիկ, այդ թվում՝ դիզայներ Վիվյեն Վեսթվուդը, դերասան Ջուդ Լոուն և երաժիշտ Դեյմոն Աբարնը:
Ականատեսների վկայությամբ՝ ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնց շարքում եղել են շատ լուսանկարիչներ և տեսագրողներ, ովքեր նկարահանել են կատարվածը: Լոնդոնի ոստիկանությունը չի մեկնաբանել ակցիային մասնակցած մարդկանց թվաքանակի մասին տեղեկատվությունը, սակայն տեղեկացրել է, որ ակցիայի ժամանակ արտառոց դեպքեր չեն գրանցվել:
Նմանատիպ ակցիա անցկացվել է նաև Հելսինկիում, որի ժամանակ 1.5 հազար մարդ երթով հասել են մինչև Ռուսաստանի դեսպանատուն՝ պահանջելով ազատ արձակել ծովահենության մեջ մեղադրվող Greenpeace-ի ակտիվիստներին:









































