ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գլխավոր գանձնապահ Սալիմ Մուստաֆա Մուհամմադ ալ-Մանսուրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը՝ փոխանցում է NY Times-ը։
«Արդյունքում ալ-Մանսուրի ֆինանսական բոլոր ակտիվները, որոնք գտնվել են ամերիկյան իրավասության ներքո, արգելափակվել են»,-ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչներին արգելվել է մասնակցել նրա հետ գործարքների։
Այդ միջոցառումները նախարարությունը ձեռնարկում է, այդ թվում ԴԱԻՇ-ին հակազդելու ոլորտում Իրաքի կառավարության հետ համագործակցության շրջանակում։











































