Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Բայեր»-«Բավարիա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց մյունխենյան ակումբի ֆուտբոլիստ Տոնի Կրոսը: Մեկ րոպե անց «Բայեր»-ը հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ Սիդնեյ Սեմը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Բավարիա»-ն զբաղեցնում է առաջին հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 20 միավոր, իսկ «Բայեր»-ը 19 միավորով երրորդ տեղում է:









































