Microsoft-ը փորձում է պայմանավորվել HTC ընկերության հետ՝ Android-սմարթֆոններին Windows Phone ներբեռնելու համար՝ որպես այլընտրանքային օպերացիոն համակարգ:
Նախորդ ամիս բանակցությունները վարել է Microsoft-ի օպերացիոն համակարգերի բաժնի ղեկավար Թերի Մայերսոնը՝ հաղորդում է Bloomberg-ը:
Մայերսոնը և HTC-ի ղեկավարությունը մասնավորապես քննարկել են Android-սմարթֆոններին Windows Phone-ը ցածր գներով կամ անվճար ներբեռնելու հնարավորությունը: Իսկ թե ինչպես այն պետք է իրականացվի գործնականում՝ հասկանալի չէ: Առայժմ որևէ որոշում չի ընդունվել:










































