Վերջերս Գինեսի ռեկորդների գրքում նոր ռեկորդ է արձանագրվել՝ ամենամեծ չիզքեյքն աշխարհում:
Փորձառու շեֆ-խոհարար Դաֆ Գոլդմանի գլխավորությամբ Philadelphia Cream Cheese-ի աշխատակիցները պանրի փառատոնի ժամանակ Լոուվիլ քաղաքում չիզքեյք են պատրաստել` 2 մետրից ավելի տրամագծով և 75 սմ հաստությամբ: Դրա քաշը գերազանցում է 3 տոննան: Չիզքեյքը կարելի է բաժանել մոտ 25 հազար չափաբաժնի:
Այս մասին գրում է Kedem.ru-ն:










































