Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդի ակումբների մեկում երիտասարդ աղջկան պատանդ պահած տղամարդու վնասազերծման տեսանյութ է հրապարակել:
Ոստիկանությունը փորձել է տղամարդու հետ բանակցությունների միջոցով հարթել իրավիճակը, սակայն, համոզվելով, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, դիմել է դիպուկահարի միջոցով նրան վնասազերծելու գործողության:
Տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Պարզվել է նաև նրա ինքնությունը: Պատանդ վերցնողը 1986թ. Գոռ Հակոբյանն է: Նրա կողմից մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուհին գտնվում է բժիշկների հսկողության ներքո:










































