Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ եկել են դիմավորելու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին: Հավաքվածները աղ ու հացով, փուչիկներով և ծաղիկներով սպասում են Փոստանջյանին՝ նշելով, որ Զարուհի Փոստանջյանը 21-րդ դարի Սոսե մայրիկն է:
Օդանավակայանում են ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ակտիվիստներ Զարուհի Հովհաննիսյանը, Վարդգես Գասպարին, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, ԺՈՒԿ անդամներ Արթուր և Մանվել Գասպարյանները, ինչպես նաև Զարուհի Փոստանջյանի ընտանիքի անդամները:
Ի դեպ, ՀՀԿ ներկայացուցիչները «Ֆեյսբուք»-ում նշել էին, որ Զարուհի Փոստանջյանին դիմավորելու են ձվերով և լոլիկներով, սակայն նրանք այդպես էլ չեն եկել:
Լուսանկարը՝ 168.am-ի








































