Sunday, 21 06 2026
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր

Վաղը կարող են ասել՝ բեր մատներդ կտրենք. ՓՊ-ն էլ երևի մեզ էժան գներով պրոթեզներ առաջարկի. փաստաբան

«Այսօր ամբողջ աշխարհում շատ լուրջ է դրված իրավապաշտպանների պաշտպանության հարցը, և կոնկրետ Հայաստանի պարագայում սա ամենաքննարկվող հարցերից մեկն է։ Նման ձևով շարունակելու դեպքում մենք կհավասարվենք Ադրբեջանի, Բելառուսի ու Ղազախստանի մակարդակին՝ այն առումով, թե ինչպես են այնտեղ վարվում փաստաբանների հետ։ Մեր իշխանությունները, և ոչ միայն իշխանությունները, մեծ քայլերով այսօր մեզ տանում են դեպի այդ շատ բացասական իրավիճակին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ին փաստաբանների կողմից իրականացվելիք գործադուլին։

Վերջինիս խոսքով՝ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ դատական դեպարտամենտի ներկայացուցիչների կողմից փորձ է կատարվում ներխուժել փաստաբանական գաղտնիություն պարունակող տիրույթ, այլ առկա է նաև որոշ փաստաբանների թիրախավորելու հարց։

«Արգելված իրերի ցանկի բացակայության պարագայում շատ հնարավոր է, որ վաղը ոչ ցանկալի փաստաբանին ասեն, օրինակ, քո հեռախոսն ինձ համար արգելված իր է, որովհետև իր քաշը նախատեսվածից ավելի է, ո՞նց կարող է այսպիսի բան լինել, այսինքն՝ դատավարության մասնակցին կամայականորեն ասել, թե ինչ նա կարող է տանել դատական դահլիճ, ինչը չի կարող. դա անգամ տրամաբանությունից դուրս է։

Կան մարտաձևեր, որտեղ մարդու մատը զենք է, որովհետև նա կարող է դրանով աչք հանել. հիմա ի՞նչ, մեզ վաղը պետք է ասեն՝ փաստաբան, արի մատներդ կտրե՞նք, որովհետև դու դրանով կարող ես աչք հանել, իսկ Փաստաբանների պալատն էլ որպես լավություն մեզ կառաջարկի էժան գներով պրոթեզներ դնենք մատների փոխարեն: Արգելված իրերի ցուցակի բացակայությունը բերելու է նրան, որ կկարողանան կոնկրետ թիրախավորել որոշ փաստաբանների և նրանց կփորձեն ինչ-որ գործերից հեռացնել ու թույլ չտալ, որպեսզի նրանք դատերին մասնակցեն, իսկ բոլորս էլ գիտենք, որ եթե երեք անգամ չմասնակցեն, ապա այդ փաստաբաններին վարույթից կհեռացնեն և հետո արդեն բոլորիս ծանոթ սխեմայով կաշխատեն»,- հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին մի խումբ փաստաբաններ գործադուլ են իրականացնելու ընդդեմ դատական կարգադրիչների զննությունների կամ իրենց իսկ բնորոշմամբ՝ ապօրինի խուզարկությունների։ Այս կապակցությամբ նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որին այս պահի դրությամբ միացել է դեռևս 154 փաստաբան։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում