Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով

Հայաստանն ավելի խորն է թաղված, քան թվում է

Հայաստանը չի կարող պոկվել այն տարածությունից, որտեղ ապրել է 20 տարի, Ստրասբուրգում հայտարարեց Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունը և ասելով, որ այդ մասին հենց սկզբից զգուշացրել են եվրոպացի գործընկերներին:

Սերժ Սարգսյանն, իհարկե, սխալ է հաշվել՝ ոչ թե 20, այլ մոտ 90 տարի: 20 տարիների ընթացքում խորացել է ենթակառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից, սակայն 70 տարիների ընթացքում խորացել է ավելի զորեղ մի գործոն՝ մտավոր կախվածությունը: Եթե չլիներ մտավոր կախվածության այդ գործոնը, ապա 20 տարիները Հայաստանը անկախ պետություն կայացնելու հարցում կկարողանար օգտագործել շատ ավելի արդյունավետ և ապահովել ինքնիշխանության առավել հուսալի մեխանիզմների առկայություն:

20 տարիները հետևանք են այն 70 տարիների, որոնք 1990-ականների սկզբին ֆիզիկապես հաղթահարվեցին, սակայն մտածողության առումով խորհրդային ռևանշը շատ արագ տեղի ունեցավ, ավելի արագ, քան կհասցներ կրիտիկական աստիճանի հասնել անկախության սերունդը, քան անկախությունը կհասցներ ֆիզիկական վիճակից վերածվել հոգեբանական, մտավոր մի վիճակի, որն արդեն անշրջելի է դարձնում մի քանի հիմնարար հարցեր: Դրանից հետո իրադարձությունների զարգացումը ընդամենը հետևանքն էր այն ռևանշի, որ ունեցավ խորհրդային մտածողությունը Հայաստանում: Այդ ընթացքը ունեցավ ողբերգական դրսևորումներ, հասցրեց պետությունը արյունոտ խայտառակությունների: Այսինքն` անկախությունը շատ դաժան վճարեց այդ ռևանշի համար: Այս անգամ արյուն չկար, թեև, իհարկե, ցանկության դեպքում այդ մասով խնդիր էլ չէր լինի Խորհրդային Միության պատիվն ու արժանապատվությունը ստանձնելու ելած Ռուսաստանի համար:

Այս ամենը, սակայն, Սերժ Սարգսյանին չեն կարող արդարացնել: Ոչ միայն այն պատճառով, որ նա ինքը սովետական մտածողության կրողներից է և ռևանշի ակտիվ մասնակիցներից մեկը: Թեև այդքանն էլ բավական է, որպեսզի այդ ամենում հսկայական տեղ ունենա Սերժ Սարգսյանի անձնական պատասխանատվությունը: Հարցը տվյալ դեպքում այն է, որ Հայաստանի Հանրապետության առաջընթացի և մրցունակության մասին անկեղծորեն մտածող ցանկացած նախագահ պետք է ոչ թե արդարանա 20 կամ 70 տարիներով, այլ գործուն քայլեր ձեռնարկի «անկախության ռևանշի» համար: Բայց Սերժ Սարգսյանն ընդունակ չեղավ այդ քայլերին, որովհետև նրա ընդունակությունները ձևավորվել են սովետական համակարգում, և դրանք, բնականաբար, պետք է ծառայեն այդ համակարգի պահպանմանը` անկախ այդ համակարգի իրավակազմակերպչական ձևից:

Ոչ թե Հայաստանը չի կարող կտրվել տասնամյակների տարածությունից, այլ Հայաստանում իշխանության չեն այն մարդիկ, որոնք կարող են անել այդ բանը, որոնք գիտակցում են պետության առաջընթացի համար դրա անհրաժեշտությունը: Իսկ Հայաստանում այդ մարդիկ իշխանության չեն, նաև չունեն քաղաքական իշխանություն և ազդեցություն, որովհետև Հայաստանը չի կտրվել մտածողության սովետական տարածությունից:

Ստացվում է փակ շղթա, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը: Ո՞վ է ճեղքելու այդ շղթան: Ազնիվ քաղաքացիները, անկեղծ քաղաքական կամ քաղաքացիական մարտիկները Հայաստանում բավականաչափ շատ են, սակայն տարբեր են պատկերացումներն ու առաջնահերթությունները: Ընդ որում` քիչ է դրանք ի մի բերելու ժամանակը: Ներկայումս այդ ռեսուրսի շարքում ճեղքման ռեսուրսի կրողները՝ մտավոր, բարոյահոգեբանական, կամային, կարծեք թե ցաքուցրիվ են: Նրանք բաժանված են տարբեր գծերով՝ գաղափարական, կազմակերպական, անձնական և այլն, ինչն էլ հանգեցնում է ռեսուրսային հատկանիշների անարդյունավետության: Այդ բաժանումը առավել զգալի է դառնում այն պատճառով, որ նրանք շատ չեն: Հետևաբար` այդ քիչ ռեսուրսի միավորման գործընթացը Հայաստանի համար դառնում է կենսական անհրաժեշտություններից մեկը:

Սա չափազանց բարդ գործընթաց է, որովհետև սովետական համակարգն ինքը խորքային առումով պահպանելով ինքզինքը` որոշակի պատկերացումների և ընկալումների առումով, այնուհանդերձ, հաջողությամբ է ադապտացվել ժամանակին, լուծելով ինքնապահպանության խնդիրը ժամանակակից ինֆորմացիոն-տեխնոլոգիական միջավայրում: Այսինքն, ինքնապահպանման անմիջական գործիքներին՝ պետական կառավարման համակարգ ներթափանցած երիտսովետական մտավորականություն, ռազմաֆեոդալներ, օլիգարխիա և քրեական հեղինակություններ՝ ժամանակի ընթացքում բուրժուադեմոկրատական փաթեթավորմամբ, ժամանակի ընթացքում ավելացան քաղաքացիա-քաղաքական տարատեսակ բջիջներ, որոնք կատարում են հակաօդային պաշտպանության ջերմային միջոցների դերը, երբ օդանավը արձակում է իր հետևից՝ բաց թողնված ջերմային հրթիռին այլ թիրախի ուղղությամբ շեղելու, մոլորեցնելու համար:

Բայց, դա մեկն է մարտահրավերներից, որ պետք է հաղթահարել: Հակառակ դեպքում, Հայաստանն ինքն է հայտնվում ջերմային հրթիռը շեղող միջոցի դերում, որը հարկ եղած դեպքում Ռուսաստանը բաց կթողնի իր վրա արձակված «հրթիռները» շեղելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում