Այն, որ քիչ քնելը վնասակար է առողջությանը` հայտնի է վաղուց, սակայն երկարատև քունը պակաս վնասակար չէ, գրում է The Daily Mail-ը:
Հետազոտության ընթացքում, որը կատարել է Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան, պարզվել է, որ քնի ավելորդ ժամերը կարող են դառնալ շաքարախտի, սրտային հիվանդությունների զարգացման, անհանգստության ու ճարպակալման պատճառ:
Գիտնականների խոսքով՝ քնի օպտիմալ ժամերը կրճատում են հիվանդությունների առաջացման ռիսկը ու լավացնում 45 տարեկանից բարձր տարիքի մարդկանց առողջական վիճակը:
Կարևոր է նաև, թե որ ժամին է քնում մարդը, որքան է ձգվում նրա քունը: Մեծահասակները ձգտում են քնել 7-9 ժամ՝ ինքնազգացողությունը լավացնելու համար, սակայն դա օգտակար է միայն նրանց համար, ովքեր տառապում են խրոնիկական հիվանդություններով, կարծում է քնի մասնագետ Սաֆվան Բադրը:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 45 տարեկան 54 հազար ամերիկացիների բժշկական գրառումները:










































