Սան Ֆրանցիսկոյում դատարանի առջև է կանգնել թմրանյութերի Silk Road օնլայն-շուկայի ենթադրյալ կազմակերպիչը: Դատարանը մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: ԱՄՆ դատախազությունը կարծում է, որ նա «շատ վտանգավոր» է, հայտնում է BBC-ն:
29-ամյա Ռիս Ալբրիկտը կալանավորվել է այս շաբաթ կայքի ստեղծման մեղադրանքով, որը ներկայում դադարեցրել է իր աշխատանքը:
Նա մեղադրվում է նաև կայքի օգտատերերից մեկի սպանությունը կազմակերպելու փորձի մեջ: Ալբրիկտի փաստաբանների հայցի կրկնակի քննումը գրավի դիմաց իրենց պաշտպանյալին ազատելու վերաբերյալ տեղի կունենա հոկտեմբերի 9-ին:











































