Thursday, 02 07 2026
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը

Մենք կորցրել ենք ավանդական հայ ընտանիքի գաղափարը. քահանա

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի համոզմամբ՝ մեր ընտանիքներ են սողոսկել եվրոպական ավանդույթներ, և մենք կորցրել ենք ավանդական հայ ընտանիքի գաղափարը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ ազգային սովորությունները, գեղեցիկ ավանդույթները գրեթե չեն պահպանվել հայ ընտանիքներում, սակայն դրանք ազգապահպանման հիմնական միջոցներն են:

Խոսելով պսակադրությունների մասին` նա ասաց, որ այսօր կաթոլիկ եկեղեցիների նման կատարվող պսակադրությունները, երբ հայրն է բերում աղջկան եկեղեցի, հայ առաքելական եկեղեցին չի ընդունում, սակայն երիտասարդների մեջ միտում կա՝ այդ ձևով ամուսնանալ: Նա նաև քննադատեց երիտասարդներին այն բանի համար, որ մի քանի տարի իրար հետ ընկերություն են անում, նոր են որոշում՝ ամուսնանալ, թե ոչ. «Այժմվա ընտանիքները շատ են տարբերվում առաջվա ընտանիքներից: Հիմա տասը տարի ման են գալիս, նոր ամուսնանում, մի երեխա ունենում, որն էլ հիվանդություններ է ունենում»:

Ասուլիսի մյուս բանախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանն էլ հավելեց, որ շատ ավանդույթներ չիմացության արդյունքում չեն պահպանվում. «Անցյալում աղջիկներն ու տղաները դաստիարակվում էին ընտանիքի, ազգուտակի նկատմամբ պարտավորվածությամբ, հայ կինը աշխարհի ժողովուրդներից տարբերվում է նրանով, որ իրեն նվիրում է ընտանիքին, ազգին ու զավակներին: Եթե այդպիսի դաստիարակություն չլիներ, հայ ազգը այսքան չէր գոյատևի»:

Նրա հավաստմամբ՝ ազգը պահելու համար պետք է պահել ընտանիքի բարոյական դիմագիծը: Այժմ, սոցիալ-տնտեսական, քաղաքական հիմքով պայմանավորված՝ բարքեր կան, որոնք ընդունելի չեն:

Ասուլիսին ներկա էր նաև հայ խոհարարական զարգացման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, ով ասաց, որ մարդը իր ֆիզիկական և հոգևոր դաստիարակությունը ստանում է առաջինը սննդի միջոցով, իսկ այսօր հայ ընտանիքներում ավանդական ուտեստներ գրեթե չկան:

Հարսանյաց արարողությունների մասին խոսելով` ասաց, որ ավանդական հարսանիքները տևել են երեք օր: Առաջին օրը ցուլ կամ գառ են մատաղ արել, որի արյունից քսել են փեսայի ճակատին, դանակ են թաթախել կենդանու արյան մեջ և այդպես կախել ինչ-որ տեղ. «Աղջիկը, հոր տնից դուրս գալիս համբուրում էր թոնրի շուրթը, իսկ թոնիրը արևի խորհուրդն ուներ գետնի մեջ»:

Բացի այդ, ծիսական ուտեստներ էին պատրաստում, հատկապես հայտնի էր կոլոլոկը, որը տիպիկ հայկական ուտեստ է, բայց թուրքերենով ավելի շատ հայտնի է քուֆթա անունով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում