Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայաստանյան պատվիրակությունից նախագահի Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով: Ըստ Փոստանջյանի՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայաստանյան պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությանը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։
Այսօր ԱԺ-ում, երբ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է վերոհիշյալի վերաբերյալ պարզաբանում ստանալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, նա նախ նշել է, որ այդ առնչությամբ տեղեկություններ դեռ չունի, հետո հավելել է. «Ես հայտնել եմ իմ մտադրության մասին և անպայման այդ հարցին անդրադառնալու եմ: Ես կանոնակարգ օրենքով և, ընդհանրապես, Սահմանադրությամբ ինձ տրված լիազորություններն իրականացնելու եմ»:
Մանրամասները՝ Yerkir.am-ում







































